Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ռուսական «Տրանսնեֆտ»-ն ու ադրբեջանական SOCAR-ը նավթի մատակարարման ծավալների մեծացման պայմանագիր են ստորագրել

Ռուսական «Տրանսնեֆտ»-ն ու ադրբեջանական SOCAR-ը նավթի մատակարարման ծավալների մեծացման պայմանագիր են ստորագրել
21.01.2021 | 22:08

Ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)` 2021-ին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ավելի քան 1 միլիոն տոննա նավթ մղելու պայմանագիր են կնքել՝ հայտարարել է Ռուսական խողովակաշարային մենաշնորհի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Ի. Դեմինը: Երթուղով նախատեսվում է փետրվարին 85 000 տոննա ադրբեջանական նավթ անցկացնել: Հունվարին Ադրբեջանից այս ուղղությամբ հումքի մղում չի իրականացվել և SOCAR-ի նավթային հումքի ամբողջ ծավալը մղվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն օգտագործել է Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարը որպես նավթի արտահանման օժանդակ ուղի:


2020-ին SOCAR-ը 30 տոկոսով կրճատել է արտահանումն այս ուղղությամբ՝ հասցնելով 613 000 տոննայի: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով Ադրբեջանը նավթ է տեղափոխում 1997-ից:

Դիտվել է՝ 14272

Մեկնաբանություններ